Pharaoh-ն լրագրող Դուդին պատմել է, որ ենթարկվել է սեքսուալ ոտնձգությունների

Pharaoh-ն լրագրող Դուդին պատմել է, որ ենթարկվել է սեքսուալ ոտնձգությունների
Ռեփեր Գլեբ Գոլուբինը, ով հանդես է գալիս Pharaoh բեմական անվան ներքո, լրագրող Յուրի Դուդի հետ զրույցի ընթացքում անդրադարձել է իր կարիերային։ Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն, Գոլուբինը բողոքել է, որ համերգների ընթացքում ենթարկվել է սեռական ոտնձգությունների։ Նա ասել է, որ իր երկրպագուները համերգի ժամանակ չեն կարողանում իրենց զսպել եւ փորձում են հպվել մարմնի ինտիմ հատվածներին կամ նույնիսկ հանել տաբատը։



Ռեփերը նաեւ հայտարարել է, որ երկրպագուներից եւ ոչ մեկի հետ սեքսուալ կապ չէր ունենա, որովհետեւ դա շատ պարզ է եւ անհետաքրքիր։ «Ես այնպիսիներին եմ ընտրում, որոնք առհասարակ չգիտեն, թե ով եմ ես»,- ասել է Pharaoh-ն։