Էրմիտաժը փակվել է Պուտին-Կուրց հանդիպման համար

Էրմիտաժը փակվել է Պուտին-Կուրց հանդիպման համար
Ռուսական պետական Էրմիտաժի հիմնական շենքը փակվել է այսօր՝ հոկտեմբերի 3-ին, տեղի ունենալիք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ավստրիայի կանցլեր Սեբաստյան Կուրցի բանակցությունների համար։ Այս մասին հայտնում է TACC լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով թանգարանի տնօրինության տարածած հայտարարությունը։



Նշվում է, որ Պուտինն ու Կուրցը կմասնակցեն նաեւ «Կայսերական մայրաքաղաքներ՝ Սանկտ-Պետերվուրգ-Վիեննա․ թանգարանային հավաքածուների գլուխգործոցներ» ցուցադրության բացմանը։ Վերջին անգամ Ռուսաստանի նախագահն ու Ավստրիայի Կանցլերը շփվել են Ավստրիայի ԱԳ նախարար Կարին Կնայլսլի ու գործարար Վոլֆգանգ Մայլինգերի հարսանիքի ժամանակ, այս տարվա օգոստոսին։