Շառլ Ազնավուրի մահը եղել է բնական, սակայն կանցկացվի պրոցեդուրալ փորձաքննություն

Շառլ Ազնավուրի մահը եղել է բնական, սակայն կանցկացվի պրոցեդուրալ փորձաքննություն
Աշխարհահռչակ հայազգի ֆրանսիացի երգիչ Շառլ Ազնավուրի մահվան հանգամանքները պարզելու համար կանցկացվի հատուկ փորձաքննություն։ Այս մասին հաղորդում է Le Figaro-ն։ Պարբերականը մանրամասնում է, որ մահվան դեպքի առնչությամբ հատուկ փորձաքննության անցկացումը՝ հանգամանքները պարզելու համար, սովորական պրակտիկա է, եւ այդ գործողության տակ ոչինչ տեսնելու կարիք չկա։ Փորձաքննությունը կանցկացվի Նիմի բուժկենտրոնում։



Պարբերականը շեշտում է, որ շանսոնյեի մահը եղել է բնական, սակայն փորձաքննությունը անցկացվելու է՝ հանգամանքները հստակեցնելու համար։ Այս առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել նաեւ Տարասկոն կոմունայի դատախազությունը։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին իր մահկանացուն է կնքել Շառլ Ազնավուրը՝ կյանքի 94-րդ տարում։