Կենդանիները կարող են հաշվել, սակայն թվերը չգիտեն

Կենդանիները կարող են հաշվել, սակայն թվերը չգիտեն
Հայտնի է, որ շատ կենդանիներ կարող են հաշվել, սակայն միայն մարդիկ են կարող թվերը վերացարկված կերպով կիրառել։ Ինչպես գրում է BBC-ն, գիտնականները պարզել են նաեւ այս երեւույթի պատճառը։ Պարզվում է, որ թվերի վերացարկված ճանաչելիության եւ կիրառության համար օգտագործվում են ուղեղի բոլորովին այլ բջիջներ։ Դա պարզվել է էպիլեպսիայով հիվանդ ինը պացիենտների էնցիֆալոգրամմայի ուսումնասիրությամբ։ Մասնագետները ստուգել են, թե որտեղից են գալիս էպիլեպսիկ նոպաների ազդակները, դրանք արձանագրելով հատուկ էլեկտրոդներում, որոնք տեղադրված են եղել գլխուղեղում։



Ուսումնասիրության ընթացքում ամեն մի պացիենտի խնդրել են 320 պարզագույն մաթեմատիկական գործողություն կատարել եւ այդ ընթացքում ուսումնասիրել են դրանց ազդակները հասկանալու համար, թե այդ գործողությունների իրականացման համար որ բջիջներն են գործարկվում։ Հետազոտության ընթացքում էլ պարզվել է, որ զուտ թվերի ճանաչելիության ընթացքում աշխատում են այլ բջիջներ եւ այլ նեյրոնային ռեակցիա է տեղի ունենում, իսկ հաշվարկի դեպքում լրիվ այլ, ընդ որում հաշվարկի դեպքում ամեն մի թիվը ճանաչելիս արդեն ճանաչելիության ռեակցիան է լինում, հետո՝ հաշվելու։ Այս կերպ էլ գիտնականները հասկացել են, թե ինչու որոշ կենդանիներ թեեւ կարողանում են հաշվել, սակայն թվերը չեն ճանաչում։