Ամերիկյան բանկերում հաճախակիացել են հաքերային հարձակումները

Ամերիկյան բանկերում հաճախակիացել են հաքերային հարձակումները
Ամերիկյան մի շարք խոշոր բանկեր հայտարարել են, որ իրենց մոտ հաճախակիացել են կիբերհարձակումները, որոնք իրականացվել են համակարգչային համակարգերի եւ սերվերների վրա։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal լրատվական գործակալությունը։



Պարբերականի հաղորդման համաձայն հաքերային հարձակումներ են իրականացվել այնպիսի բանկերի հանդեպ, ինչպիսիք են՝ Bank of America, Wells Fargo, JPMorgan Chase եւ Citigroup դրամատները։ Կիբերհարձակումները նախատեսված են եղել գտնելու եւ բացահայտելու բանկերի կոմպյուտերային եւ համացանցային համակարգերի խոցելի տեղերը, որոնցով հնարավոր կլիներ հարվածել այդ բանկերի անվտանգության համակարգերին։