Ռուսաստանում ուղղաթիռ է անհետացել, հնարավոր է՝ այն ընկել է գետը

Ռուսաստանում ուղղաթիռ է անհետացել, հնարավոր է՝ այն ընկել է գետը
Ռուսաստանի Իրկուտսկի մարզում ուղղաթիռ էր անհետացել։ Այս մասին հայտնում է «РИА Новости» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով տեղի արտակարգ ծառայությունների փոխանցած տեղեկությունները։



Նախնական վարկածի համաձայն, Robinson ուղղաթիռը ընկել է գետը։ Իրականացված որոնողա-փրկարարական գործողությունների արդյունքում ուղղաթիռը հայտնաբերվել է Բոդայբինսկի շրջանում։ Նշվում է, որ ուղղաթիռում եղել է մեկ անձ՝ օդաչուն, եւ ներկայումս իրականացվում են համապատասխան գործողություններ՝ օդաչուին հայտնաբերելու ուղղությամբ։