Իզաբել Յուպերը պահանջել է ազատ արձակել Օլեգ Սենցովին

Իզաբել Յուպերը պահանջել է ազատ արձակել Օլեգ Սենցովին
Ֆրանսիացի դերասանուհի Իզաբել Յուպերը կոչ է արել ազատ արձակել ուկրաինացի ռեժիսոր Օլեգ Սենցովին, ով ահաբեկչության մեղադրանքով իր պատիժն է կրում Ռուսաստանում՝ բանտարկությամբ։ Այս մասին հայտարարել է ռեժիսոր Քրիստոֆ Ռուժիան։



Ռեժիսորն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Յուպերի լուսանկարը, որտեղ պատկերված է դերասանուհին՝ ձեռքին պաստառ՝ Սենցովին ազատ արձակելու կարգախոսով։



«Իզաբել Յուպերը նկարահանումների հրապարակից կոչ է անում անհապաղ ազատ արձակել Օլեգ Սենցովին եւ մյուս ուկրաինացի քաղբանտարկյալներին, որոնք իրենց պատիժն են կրում Ռուսաստանում»,- կից գրառման մեջ պարզաբանել է Ռուժիան։