ԵՄ-ն գումար կհատկացնի Սիրիայում գրոհայինների զինաթափման համար

ԵՄ-ն գումար կհատկացնի Սիրիայում գրոհայինների զինաթափման համար
ՄԱԿ Գլխավոր քարտուղարի՝ Օրենքի գերակայության եւ անվտանգային հաստատությունների հարցերով օգնական Ալեքսանդր Զուեւը հայտարարել է, որ ԵՄ շատ պետություններ պատրաստ են ֆինանսական միջոցներ հատկացնել Սիրիայում գրոհայինների զինաթափման համար։ Այս մասին հայտնում է «РИА Новости» լրատվական գործակալությունը։



ՄԱԿ բարձրաստիճան պաշտոնյան շեշտել է, որ ԵՄ-ում չափազանց հետաքրքրված են, որպեսզի սիրիացի փախստականները վերադառնան իրենց հայրենիք։ Զուեւը նաեւ ասել է, որ նման նախագծի պատրաստումը մի քանի ամիս կտեւի, սակայն դեռեւս չկա համապատասխան մանդատ ՄԱԿ Անվտանգության խորհրդից, ինչպես նաեւ չկա պաշտոնական հայց Դամասկոսից։