Մանվել Գրիգորյանի դատաբժշկական փորձաքննության արդյունքները չկան

Մանվել Գրիգորյանի դատաբժշկական փորձաքննության արդյունքները չկան
ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի դատաբժշկական փորձաքննության արդյունքները դեռեւս չկան։ Այս մասին **«Հրապարակ»**-ի հետ զրույցում ասաց նրա շահերի պաշտպաններից Արայիկ Ալվանդյանը՝ նշելով, որ արդեն 1,5 ամիս է, սպասում են եզրակացություններին։



«Մենք էլ քննիչին ենք անհանգստացնում, ասում ա՝ ես ի՞նչ անեմ, չկա։ Էսօր էլ փորձեցինք ճշտենք, չկար»,-նշեց Ալվանդյանը։



Նրա խոսքով՝ գեներալի առողջականը շարունակում է վատ վիճակում գտնվել․ «Շաքարով հիվանդ մարդու վիճակը ո՞նց պիտ լինի։ Ինսուլինի դոզան բարձրացրել են, դեմը առնելու միակ միջոցը ինսուլինն ա։ Ընդհանուր բուժման խնդիր կա, միայն շաքարի համար չէ, պրոբլեմներ ունի»։



Նա նշեց, որ կալանքի վերաբերյալ բողոքը Վերաքննիչ քրեական դատարանում է։ Նիստը կկայանա վաղը։



Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն տեսանյութ էր հրապարակել Մանվել Գրիգորյանի առանձնատանն իրականացված խուզարկությունից, որտեղ հայտնաբերվել էր, որ ապրիլյան քառօրյայի մասնակիցներին ուղարկված սնունդը գեներալ Մանվել Գրիգորյանն օգտագործել է իր կենդանաբանական այգու կենդանիներին կերակրելու նպատակով։ Հայտնաբերվել էին նաև զինվորներին ուղարկված նամակներ, ինչպես նաև մեծ քանակությամբ զենք և զինամթերք։