Վերջին տվյալները ԿԸՀ-ից

Վերջին տվյալները ԿԸՀ-ից
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը քիչ առաջ հաղորդեց ընտրությունների անցկացման վերաբերյալ վերջին տվյլները:



Ըստ նրա հաղորդածի՝ Ժամը 17:00-ի դրությամբ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին քվեարկելու իրավունք ունեցող 848.343 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել է 294 534 քաղաքացի կամ 34, 72 տոկոսը:



Աջափնյակ վարչական շրջանում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 85 192 է, որոնցից քվեարկությանն արդեն մասնակցել է 30 542 -ը կամ 35.85 տոկոսը,



Ավան վարչական շրջանում ընտրելու իրավունք ունի 39 994 քաղաքացի, որոնցից քվեարկությանը մասնակցել է 15 161-ը ( 37,91 տոկոս),



Արաբկիր վարչական շրջանում ընտրելու իրավունք ունի 97 932 քաղաքացի, ընտրությանն արդեն մասնակցել է 33 742 -ը (34.45 տոկոս),



Դավթաշեն վարչական շրջանում ընտրելու իրավունք ունի 32 741 քաղաքացի, ընտրությանը մասնակցել է 12 283-ը ( 37.52 տոկոս),



Էրեբունի վարչական շրջանում ընտրելու իրավունք ունի 94 069 քաղաքացի, ընտրությանը մասնակցել է 30 249 -ը ( 32. 16տոկոս),



Կենտրոն վարչական շրջանում ընտրելու իրավունք ունի 96 476 քաղաքացի, ընտրությանը մասնակցել է 32 451 -ը (31.64 տոկոս),



Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ընտրելու իրավունք ունի 108 804 քաղաքացի, ընտրությանը մասնակցել է36 377 -ը ( 33.43 տոկոս),



Նոր Նորք վարչական շրջանում ընտրելու իրավունք ունի 101 124 քաղաքացի, ընտրությանը մասնակցել է 36 038-ը ( 35.64 տոկոս),



Նորք-Մարաշ վարչական շրջանում ընտրելու իրավունք ունի 10 868 քաղաքացի, ընտրությանը մասնակցել է 4011 -ը (36.91 տոկոս),



Նուբարաշեն վարչական շրջանում ընտրելու իրավունք ունի 8 301 քաղաքացի, ընտրությանը մասնակցել է 2976 -ը (35.85 տոկոս),



Շենգավիթ վարչական շրջանում ընտրելու իրավունք ունի 113.850 քաղաքացի, ընտրությանը մասնակցել է 40480 -ը ( 35. 56 տոկոս),



Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ընտրելու իրավունք ունի 58 992 քաղաքացի, ընտրությանը մասնակցել է 20 224-ը (34,28 տոկոս):