Մարությանի համակիրը լուսանկարել է քվեաթերթիկը

Մարությանի համակիրը լուսանկարել է քվեաթերթիկը
Քիչ առաջ ԲՀԿ-ն ահազանգեց, որ «Իմ քայլը» դաշինքի համակիրները քվեախցիկում լուսանկարում են իրենց քվեաթերթիկները և այն տեղադրում համացանցում։ Նման մի հրապարակման էլ հանդիպեցինք մենք։ Քաղաքացին տեղադրել է իր քվեաթերթիկի լուսանկարը, որի վրա երևում է, որ ընտրել է «Իմ քայլը» դաշինքին, և լուսանկարին ավելացրել հետևյալ մեկնաբանությունը․



«Ինձ համար այս ընտրություններում կար 2 թեկնածու, ովքեր իսկապես Երևանին պետք են շատ…. Հայկ Մարությանը և Արտակ Զեյնալյան։ Վերջինս ահավոր բանիմաց է և որպես իրավունքի դաշտում կայացած մասնագետ տվյալ պահին շատ ճիշտ տեղում է և կցանկանայի շարունակել նրան տեսնել Արդարադատության նախարարի հաստիքում, քանի որ այդ ոլորտում ահռելի բարեփոխումների կարիք կա ու նա դա կարող է անել…. Երևանին տվյալ պահին պետք է մաքուր օդ, բեկումնային խաղաքարտ և ոչ ստանդարտ մտածելակերպ… ու իմ կարծիքով Հայկ Մարությանը հենց այդ բեկումն է…. հատկապես որ երաշխավորվել է նրա կողմից, ում մենք բոլորս ենք պարտական այսօրվա անկախ լինելու համար….. ես արեցի իմ քայլը…. ուրախ կլինեմ աշխատել և օգնել նոր Երևանի ստեղծման պրոցեսում…»։



Նշենք, որ քվեաթերթիկը լուսանկարելը և այն համացանցում տեղադրելը կամ հրապարակելը համարվում է քվեարկության գաղտնիության սկզբունքի խախտում։