Նկարչին քննադատել են Սերենա Վիլյամսի ծաղրանկարի համար

Նկարչին քննադատել են Սերենա Վիլյամսի ծաղրանկարի համար
Ավստրալացի ծաղրանկարիչ Մարկ Նայթին քնանդատել են այն բանի համար, որ նա նկարել է Սերենա Վիլյամսի ծաղրանկարը՝ US Open առաջնության ժամանակ, այն պահին, երբ վերջինս հիստերիկ կռիվ էր սարքել դատավոր Կառլոս Ռամոսին մեղադրելով սեքսիզմի մեջ։ Այս մասին հայտնում է «Советский спорт» հանդեսը։ Հիշեցնենք, որ Վիլյամսն իր պահվածքի համար տուգանվել է 17 հազար դոլարով, թեեւ նրան պաշտպանել է WTA-ն եւ Թենիսի Ամերիկայի ընկերակցությունը, իսկ դատավոր Ռամոսին էլ պաշտպանել է ITF-ը։ Ծաղրանկարիչը ամերիկուհուն պատկերել է չարությունից թռչկոտելիս, իսկ դատավորն էլ Օսակային ասում է․ «Գուցե թույլ տաք, որ Սերենան հաղթի՞»։ Նայթն էլ իր հերթին իր նկարն անվանել է որպես թենիսիստուհու պահվածքի արտացոլանքը, ու ասել է Herald Sun-ի հետ զրույցում, որ պարզապես իրեն հետաքրքիր է եղել, որ նույնիսկ մոլորակի ամենալավ թենիսիստուհին կարող է հիստերիկայի մեջ ընկնել։