Չի կարող մեկը ասել՝ Ծառուկյանը ասեց ու չարեց․ Ծառուկյան (տեսանյութ)

Չի կարող մեկը ասել՝ Ծառուկյանը ասեց ու չարեց․ Ծառուկյան (տեսանյութ)
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր Նուբարաշենում քաղաքացիների հետ հանդիպման էր եկել նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Նա նաև ելույթ ունեցավ, որը նախ սկսեց հավաստիացումներով, որ ծանոթ են Երևանի խնդիրներին ու գիտեն դրանց լուծումները, հետո արդեն անդրադարձավ իր՝ մինչ այս կատարած գործերին, որ սպորտսրահ ու եկեղեցի է կառուցել․



«Հարգելի, սիրելի նուբարաշենցիներ, առաջին հերթին ուզում եմ ի սրտե ձեր՝ բոլորին ողջունել։ Ես չեմ ուզում երկար-բարակ, գեղեցիկ խոսել, այլ գիտեք, որ ես գործի մարդ եմ։ Մենք այսօր Երևան քաղաքի արտահերթ քաղաքապետի ընտրությանը մասնակցում ենք մեր թիմով, տեղյակ ենք, ծանոթացել ենք պրոբլեմներին և խնդիրներին, և դրանց լուծումներին։ Ես չեմ ուզում կրկնվեմ, ժողովուրդը արևի տակ կանգնած, նորից կետ առ կետ ասեմ, ամենակարևորը հինգ կետերն են։ Դա, ասենք թե, աղբահանությունն է, երթևեկությունն ա, լիֆտերն են, բնակելի շենքերի կառուցումն է, որ դա պետք է երևանցիների համար կառուցվի, և վթարային շենքերն են։ Կա խնդիրները, կա լուծումները։ Ես նորից եմ ասում՝ մենք գործի մարդ ենք, մենք ոչ մեկից էլ չենք նեղանալու, ձայնը մեզ տաք, մեզ չտաք։ Ոչ թե մենք պաշտոնի կարիք ունենք, այլ հիմնական խնդիրը, որ մենք կարող ենք անել, դա կարող ենք կազմակերպել ոչ թե խոսքերով, այլ մեր ապրածով, մեր արածով, մեր ճանաչված, մեր հարգանքով։ Մեզ մոտ եկել էին 38 քաղաքապետներ տարբեր երկրներից, քաղաքապետ կար, որ 28 միլիոն այդ քաղաքում բնակիչ կար։ Նայելով, քննարկելով, լսելով, տեսնելով և մեր մոտեցումներն ու առաջարկները, որ նրանք ողջունել են։ Այո, պետք է միայն հույսը դնես քո վրա, քո բյուջեի վրա։ Ոնց կարելի ա կազմակերպել, մեկը 2 դարձնել, պետք է լինի, որ դա քո սեփականն է, ոչ թե 5 միլիոն ծախսես, որ 1 միլիոն տանես, այլ հակառակը՝ 5 միլիոն ծախսելու համար պետք է քո գրպանից էլ դնես, որ 5-ը դառանա 8-10, ողջ ժողովուրդը դա զգա։



Այսօր ես ձեզ նորից եմ ուզում ասել, որ դուք իմացեք՝ մենք գործի մարդ ենք, մենք անուն ունենք, ճանաչում ունենք, հարգանք ունենք, ձեռագիր ունենք, արած գործ ունենք, որ ոլորտին մասնակցել ենք, ձեռ ենք տվել, չորը կանաչացրել ենք, կառուցել ենք, զարգացրել ենք, մրցունակ ենք դարձել աշխարհով մեկ»։



Մանրամասն՝ տեսանյութում։