Հայկ Սարգսյանը ազատ արձակվեց 50 միլիոն դրամի դիմաց

Հայկ Սարգսյանը ազատ արձակվեց 50 միլիոն դրամի դիմաց
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում քիչ առաջ դատավոր Աննա Դանիելյանը որոշեց 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակել Սաշիկ Սարգսյանի որդուն՝ Հայկ Սարգսյանին։



Նշենք, որ քննվում էր Հայկ Սարգսյանի կալանքի վերաբերյալ միջնորդությունը, մեղադրող Աբգար Առաքելյանը գրավի կիրառումը անթույլատրելի էր համարել եւ նշել, որ իրավապահները Սարգսյանին բերման են ենթարկել «Զվարթնոց» օդանավակայանից։



Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու և պահելու համար։



**Աննա Պապիկյան**