Ռուսաստանի նախագահը հիշեցրել է Հայաստանին մատակարարվող էժան գազի մասին

Ռուսաստանի նախագահը հիշեցրել է Հայաստանին մատակարարվող էժան գազի մասին
Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները զարգանում են բոլոր ուղղություններում։ Այս մասին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։ Հանդիպման սկզբում նախագահ Պուտինը ասել է, որ երկկողմ հարաբերությունները կրում են առանձնահատուկ բնույթ։



«Այսօրվա դրությամբ Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերությունները զարգանում են դրական առումով բոլոր ուղղություններով։ Դա վերաբերում է եւ քաղաքական հարաբերություններին, եւ ռազմական ոլորտին, եւ անվտանգության հարցերին, եւ տնտեսական գործակցությանը։ Պատրաստ եմ խաղադրույք կատարել ինչպես կարճաժամկետ, այնպես էլ հեռանկարային ոլորտների վրա մեր հարաբերությունների»,- ասել է Ռուսաստանի նախագահը, ըստ RIA Novosti լրատվական գործակալության փոխանցման։



Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը առաջատար է Հայաստանի ներդրողների շարքում։ Ռուսաստանի նախագահը նկատել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը գործակցում են նաեւ էներգետիկայի ոլորտում եւ հիշեցրել է, որ Ռուսաստանը Հայաստանին 150 դոլար 1000 խմ արժեքով գազ է մատակարարում, ինչը չափազանց էժան սակագին է։ Պուտինն իր խոսքում անդրադարձել է նաեւ միջուկային եւ ջերմային էներգետիկայի ոլորտներում ունեցած գործակցությանը։