Հայ ժողովուրդն ու մենք նույն բանի մասին ենք խոսում․ Իլհամ Ալիեւ

Հայ ժողովուրդն ու մենք նույն բանի մասին ենք խոսում․ Իլհամ Ալիեւ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի 6-րդ գագաթնաժողովի ժամանակ, որը տեղի է ունենում Ղրղզստանի Չոթոն-Աթա քաղաքում, անդրադարձել է նաեւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին։ «Պատահական չէ, որ քանդվեց այն հանցավոր ռեժիմը, որը ղեկավարում էր Հայաստանն արդեն 20 տարի, եւ հիմա Հայ ժողովուրդը խոսում է այն նույն բանի մասին, ինչ որ մենք։ Հույս ունենք, որ Հայաստանի նոր ղեկավարությունը կունենա կառուցողական դիրքորոշում Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում, մեր հողերը կազատագրվեն եւ ռեգիոնում կթագավորի խաղաղությունը եւ գործակցությունը»,- Rusarminfo-ի փոխանցմամբ ասել է Իլհամ Ալիեւը։



Նա նաեւ ասել է, որ Հայաստանի նախկին ղեկավարությունը խոչընդոտում էր իր գործողություններով ԼՂ հակամարտության կարգավորմանը։ Նշենք, որ գագաթնաժողովին ելույթ է ունեցել նաեւ Թուրքիայի նախագահը՝ կոչ անելով աջակցել Ադրբեջանին։