Գերմանիան փորձում է բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ

Գերմանիան փորձում է բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ
Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը հայտարարել է, որ գերմանական իշխանությունները մտադիր են առաջիկայում շարունակել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման ուղղությամբ։



Այս մասին հայտնում է Die Zeit պարբերականը։



Գերմանական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ասել է, որ Թուրքիան Գերմանիայի համար ավելին է, քան պարզապես հարեւանը։ «Թուրքիան մեզ համար կարեւոր գործընկեր է»,- մանրամասնել է Հայկո Մաասը։ Սրանով հանդերձ գերմանական դիվանագիտության ղեկավարը արձանագրել է, որ Բեռլինը ունի իր մտահոգությունները՝ կապված Թուրքիայում մարդու իրավունքների վիճակի հետ, ինչն էլ խոչընդոտ է հանդիսանում, որպեսզի երկու երկրների գործակցությունն ավելի սերտանա։ Հայկո Մաասը նաեւ տեղեկացրել է, որ առաջիկայում ինքը մտադիր է այցելել Թուրքիա եւ այցի ընթացքում այդ երկրում մարդու իրավունքների վիճակին առնչվող հարցերը նույնպես կլինեն քննարկման ենթակա օրակարգի մաս։