Ամերիկյան ընտրություններին ռուսական միջամտության գործը համեմատել են վիշապի հետ

Ամերիկյան ընտրություններին ռուսական միջամտության գործը համեմատել են վիշապի հետ
Ամերիկյան ընտրական գործընթացներին ռուսական միջամտության գործի հետաքննությունը, որն իրականացվում է հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի կողմից ղեկավարվող թիմի կողմից, Միացյալ Նահանգներում համեմատել են բազմագլխանի վիշապի հետ։ Այս մասին հայտնում է Fox News-ը՝ մանրամասնելով, որ համեմատությունը կատարել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատիվ հանրապետական Լի Զելդինը։



Նա նկատել է, որ ի սկզբանե հետաքննությունը սկսվել է պարզելու համար թե 1․ միջամտություն արդյոք եղե՞լ է եւ 2․ արդյոք գոյություն ունեցել է ինչ որ պայմանավորվածություն Թրամփի շտաբի եւ ռուսների միջեւ, սակայն աստիճանաբար այն դուրս է եկել այս շրջանակից եւ հիմա արդեն նաեւ փորձ է արվում պարզելու, թե արդյոք այլ հարցերի հետ կապված նախագահ Թրամփը փորձում է խոչընդոտել արդարադատության իրականացմանը։ Այս շարքին են դասվում նաեւ Պոլ Մանաֆորտի եւ Մայքլ Կոենի կողմից գործված ֆինանսական հանցագորությունների բացահայտումը, ասել է կոնգրեսական Զելդինը։