Թրամփը մեղադրել է Google-ին մանիպուլյացիաների մեջ

Թրամփը մեղադրել է Google-ին մանիպուլյացիաների մեջ
Դոնալդ Թրամփը մեղադրել է Google որոնողական համակարգին այն բանում, որ վերջինս զբաղվում է մանիպուլյացիաներով, քանի որ իր անվան հետ կապված միայն վատ նորություններ են բերվում որոնումների արդյունքում։ Այս մասին նա գրառում է կատարել իր թվիթերյան էջում։ Իր հերթին որոնողական համակարգերի հսկան հերքում է մանիպուլյացիաների մասին նախագահ Թրամփի գրառումը՝ նշելով, որ նման բան պարզապես չկա։



Բանը հասել է այնտեղ, որ Սպիտակ տանը որոշել են վիրտուալ որոնողական համակարգերի ոլորտը եւս օրենսդրական կարգավորումների դաշտ մտցնել, ինֆորմացիայի օբյեկտվությունը որոնումների արդյունքների մասով, ապահովելու համար։ Google-ն էլ իր հերթին է հակադարձում, որ նորությունների որոնման ալգորիթմը օպտիմիզացված է այնպես, որ նախ որոնման արդյունքներով բերվում են ակտուալ նորությունները, նշելով, որ ընդհանուր առմամբ 200 գործոն է ազդում որոնման արդյունքների բերելու վրա եւ մանիպուլյացիայի մասին խոսելը արդեն անիմաստ է։