Երբ հրապարակը սկսում է ամբողջ ազգի անունից խոսել, այդ ազգի վրա խաչ է քաշած

Երբ հրապարակը սկսում է ամբողջ ազգի անունից խոսել, այդ ազգի վրա խաչ է քաշած
100-օրյակի միտինգին Փաշինյանը մի միտք արտահայտեց. ասաց, որ Արցախի հարցում, եթե բանակցությունների ժամանակ ինչ-որ նախնական պայմանավորվածության գանք, ապա անպայման կգամ հրապարակ, կներկայացնեմ այն ձեզ, և դուք կորոշեք, գնում ենք այդ լուծմանը, թե՞ ոչ:



Սա դասական ամբոխավարության (օխլոկրատիա) օրինակ է, որը ուղղակի անընդունելի է:



**Երբ հրապարակը սկսում է ամբողջ ազգի անունից խոսել ու ամբողջ ազգի փոխարեն որոշումներ կայացնել, ուրեմն իմացեք, որ այդ ազգի վրա խաչ է քաշած։**



Արցախի հարցում ցանկացած որոշում ոչ թե հրապարակով պիտի անցկացվի, այլ պիտի դրվի համաժողովրդական հանրաքվեի, ու այդ հանրաքվեին նախորդող քննարկումները պիտի բացարձակապես բաց լինեն, բացի հողեր հանձնելու կողմնակիցներից, նաև պիտի հակառակ կարծիք ունեցողներին էլ հնարավորություն տրվի խոսել, և այդ ժամանակ համոզված եղեք, որ նույնիսկ Փաշինյանին սատարող շատ ու շատ մարդիկ, որոնք նրա կոչով անպայման հրապարակներ կլցնեն, միևնույնն է դեմ կքվեարկեն հող հանձնողների հավանությանը արժանացած ցանկացած տարբերակի, որքան էլ որ գեղեցիկ փաթեթավորմամբ փորձեն ներկայացնել այն ժողովրդին: