Վթար Մասիս-Մարմարաշեն ավտոճանապարհին. կան տուժածներ

Վթար Մասիս-Մարմարաշեն ավտոճանապարհին. կան տուժածներ
Օգոստոսի 22-ին, ժամը 16:22-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մասիս-Մարմարաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:



Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:



Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 15-րդ կմ-ին բախվել են «ԶԻԼ» մակնիշի երկու բեռնատար ավտոմեքենա: Պատահարի հետևանքով կա երկու տուժած, որոնք հոսպիտալացվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: