3 միլիոն մարդ էսօր հայտնվել է դատավորի կարգավիճակում․ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան

3 միլիոն մարդ էսօր հայտնվել է դատավորի կարգավիճակում․ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան
«Իրադարձությունները զարգացել են այնպես, որ քրեական գործի ընթացքը համարյա օնլայն ռեժիմով է ընթանում, այսինքն՝ ցանկացած նորություն միանգամից ուղիղ եթերով հեռարձակվում է, ՀՔԾ-ն, վերջերս նաեւ դատախազությունը անմիջապես հանրությանը տեղյակ են պահում ցանկացած նոր զարգացման մասին, պաշտպանական կողմն էլ իր հերթին փորձում է տեղյակ պահել իր դիրքորոշումների մասին։ Այնպես է ստացվել, որ երկու կողմն էլ ուղիղ եթերում համարյա մտել են իրավական պայքարի մեջ, եւ ժողովուրդը հայտնվել է դատավորի կարգավիճակում։ Միգուցե նորմալ է, որ 3 միլիոն մարդ էսօր հայտնվել է դատավորի կարգավիճակում, եթե գումարենք Սփյուռքը, ապա շատ ավելի շատ մարդ»։



Այս մասին այսօր լրագրողների հետ հադիպման ժամանակ ասաց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը՝ նշելով, որ լավ դատավորը վատ դատավորից տարբերվում է նրանով, որ մինչեւ որոշումը հրապարակելը լսում է 2 կողմին, նրան չեն նյարդայնացնում պաշտպանական կողմի հայտնած կարծիքները։



Անդրադառնալով Հատուկ քննչական ծառայության հայտարարությանը, թե Քոչարյանին ազատ արձակելու Վերաքննիչի որոշումը ապօրինի է, պաշտպանը նշեց․ «ՀՔԾ-ն խոսում է ՀՀ-ի անունից, նրա անունից դատական ակտը համարում է ապօրինի։ Այդպիսի հայտարարությունները դրանք իրենք իրենցով ապօրինի են, Հայաստանի Հանրապետության անունից որեւէ պետական մարմին իրավունք չունի դատական ակտը կոչել ապօրինի։ ՀՔԾ-ն առավելագույնը ինչ կարող էր ասել, պիտի ասեր՝ համամիտ չենք, ոչ թե ապօրինի,չի կարելի այսպիսի բաներ ասել, ես սրա մեջ տեսնում եմ հաճոյանալու ցանկություն»։



_Մանրամասները՝ տեսանյութում։_