Հայտնի են Իսրայելի սահմանամերձ գոտուց ռուսական ուժերի դուրսբերման պայմանները

Հայտնի են Իսրայելի սահմանամերձ գոտուց ռուսական ուժերի դուրսբերման պայմանները
Ռուսական զինվորական ոստիկանության ուժերը կլքեն գոլանի բարձունքները, այնտեղ ՄԱԿ-ի մշտական պարեկային առաքելության տեղակայումից հետո: Այս մասին «МК»-ի հետ հարցազրույցում ասել է Սիրիայում ռուսական խմբավորման փոխհրամանատար գեներալ-լեյտենանտ Սերգեյ Կուրալենկոն:  



Նրա խոսքով՝ այդ ռեգիոնում ռուսական զինվորական ոստիկանությունը խաղաղության և ապահովության հենարանն է: Նա հավելել է նաև, որ ռուսական ուժերն այնտեղ երկար ժամանակով պահելու և պարեկություն իրականացնելու խնդիր դրված չէ, և ռուս ծառայողները կհեռանան անմիջապես, երբ ՄԱԿ ուժերը որոշեն, որ կարող են իրավիճակը վերահսկել ամբողջությամբ:



«Մեր ներկայությունն այնտեղ այսօրվա պահանջն է, ոչ ավելին: Հենց որ ժամանեն ՄԱԿ առաքելության ուժերը, մեր պարեկներն անմիջապես կդադարեցնեն աշխատանքը»,- հայտարարել է Կուրալենկոն:



Հիշեցնենք, որ օգոստոսի 2-ին ռուսական ԶՈւ գլխավոր շտաբը հայտարարել էր, որ կրկին զինվորական ոստիկանության հսկիչ կետեր կտեղակայվեն Գոլանի բարձուներում, որը Սիրիական նախկին տարածք է և գրավվել է Իսրայելի կողմից, 1967թ. Վեցօրյա պատերազմի ժամանակ:  Հայտնի է նաև, որ վերջին 6 տարիներին այդ շրջանում դադարեցվել էր ՄԱԿ խաղաղապահների աշխատանքը: