«Հրապարակ». Ալյուրը թանկացել է

«Հրապարակ». Ալյուրը թանկացել է
Հացի փոքր արտադրամաս ունեցող գործարարներից մեկը երեկ մեզ տեղեկացրեց, որ երեկվանից ալյուրը թանկացել է՝ 50 կիլոգրամի մեջ 1 դոլարով։ Եթե 50 կգ-անոց ալյուրի պարկը Բաղրամյանի ալրաղացը, որի սեփականատերը Լֆիկն է՝ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, մի քանի օր առաջ վաճառում էր 21 դոլարով, այսօրվանից այն վաճառվելու է 22 դոլարով։



Եվ քանի որ Բաղրամյանի ալրաղացը գերիշխող դիրք ունի շուկայում, ապա շղթայական կարգով ալյուրի գինը կբարձրանա նաեւ մյուս ալրաղացներում, ինչը նշանակում է, որ առաջիկայում հացի փռերը կվերանայեն հացի կա՛մ գինը, կա՛մ  քաշը։