Քոչարյանի գործով միջնորդության նիստը, կարծես թե, երկար կտևի

Քոչարյանի գործով միջնորդության նիստը, կարծես թե, երկար կտևի
Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդության քննությունը դեռ շարունակվում է: Քիչ առաջ նրա պաշտպանյալներից Արամ Օրբելյանը լրագրողներից մեկին ասել է, որ դատական նիստը դեռևս քննարկումների փուլում է, դատարանը դեռևս չի գնացել խորհրդակցությունների սենյակ:



Լրագրողներից մյուսի հարցերին, թե հնարավո՞ր է, որ նիստը շատ երկար տևի, և լրագրողներն «այսօր մնան» այստեղ, Օրբելյանը համաձայնության նշան է տվել:



Հիշեցնենք, որ Քոչարյանի մյուս պաշտպանյալ Ռուբեն Սահակյանն ասել է՝ գլխավոր դատախազության որոշումը դեռ չունեն, որ կարողանան մեկնաբանություն տալ: