Վթարային ջրանջատում Շիրակի մարզում

Վթարային ջրանջատում Շիրակի մարզում
Վթարային աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 9-ին կդադարեցվի Շիրակի մարզի մի քանի համայնքների ջրամատակարարումը:



Վեոլիա Ջուր ընկերությունը տեղեկացնում է, որ ժամը 10.00-19.00 կդադարեցվի Շիրակի մարզի՝ Արթիկ քաղաքի, Նոր-Կյանք, Վարդաքար, Հովտաշեն, Փանիկ, Անուշավան, Մեղրաշեն, Սպանդարյան, Գետափ գյուղերի ջրամատակարարումը:



Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: