Վթարային ջրանջատում Վանաձորում

Վթարային ջրանջատում Վանաձորում
Լոռու մարզի Վանաձոր քաղաքում օգոստոսի 9-ին վթարային ջրանջատում կլինի:



Վեոլիա Ջուր ընկերությունը տեղեկացնում է, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, օգոստոսի 9-ին ժամը 09.00-21.00 կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի՝ Տավրոս թաղամասի 4, 6, 7, 8, 9 փողոցների՝ նրբանցքներով, Բաղրամյան պողոտայի, Բաղրամյան 1 եւ 2 փողոցների՝ փակուղիներով, Բաղրամյան 74 շենքի, Լեռնային փողոցի, Շիրակի խճուղու 56, 58, 60, 66 շենքերի ջրամատակարարումը:



Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: