Յուրի Խաչատուրովը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը

Յուրի Խաչատուրովը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը
Քիչ առաջ Շենգավիթ ընդհանուր իրավասության դատարան եկավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը։ Նա նույնպես մեղադրվում է 2008 թվականի Մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում սահմանադրական կարգը որոշ անձանց հետ տապալելու մեջ։ Դա նույն մեղադրանքն է, որում մեղադրվում է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։



Դատարանը նաև պետք է քննի Յուրի Խաչատուրովի խափանման միջոց ընտրելու հարցը։



Նշենք, որ նա երեկ նույնպես ՀՔԾ-ում էր, հարցաքննվում էր։ Այն հարցին, թե ընդունու՞մ է մեղադրանքը, Յուրի Խաչատուրովը պատասխանեց՝ ոչ։