Ապրիորի չեմ կարող ասել, որ քաղաքական գործերով ներգրավված մեղադրողներն ունեն բարոյական պրոբլեմ

Ապրիորի չեմ կարող ասել, որ քաղաքական գործերով ներգրավված մեղադրողներն ունեն բարոյական պրոբլեմ
2008թ․ մարտի 1-ի գործով ազատազրկված մի շարք քաղբանտարկյալների մեղադրանքը պաշտպանող դատախազ Լիլիթ Թադեւոսյանը նշանակվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ։ Մարդու իրավունքների երրորդ պաշտպան Կարեն Անդրեասյանից հետաքրքրվեցինք,թե որքանով է այս նշանակումը նպատակահարմար ՀՀ-ում իշխանափոխությունից հետո։ «Ես գիտեմ, որ Լիլիթ Թադեւոսյանը փայլուն մասնագետ է։



Ինչ վերաբերում է նրա՝ քաղաքական դատավարություններում ներգրավված լինելուն, ապա հիմա շատ մոդայիկ է դարձել մարդկանց խարանելը՝ պայմանավորված նրանով, որ նրանք եղել են այս կամ այն գործով ներգրավված։ Ես ապրիորի չեմ կարող ասել, որ բոլոր նրանք, ովքեր ներգրավված են եղել քաղաքական դատավարություններում, ունեն էթիկական, բարոյական կամ մարդկային պրոբլեմ»,- ասաց Կարեն Անդրեասյանը։