Պատահական կրակել է Էդվարդ Գրիգորյանը, բանկոմատն էլ բացել է Մխիթար Ավետիսյանը. Պավլիկ Մանուկյանի աղմկահարույց բացահայտումը

Պատահական կրակել է Էդվարդ Գրիգորյանը, բանկոմատն էլ բացել է Մխիթար Ավետիսյանը. Պավլիկ Մանուկյանի աղմկահարույց բացահայտումը
«Սասնա ծռեր» զինված խմբի 10 անդամի գործով այսօր խմբի անդամ Պավլիկ Մանուկյանը աղմկահարույց բացահայտում արեց։ Իր ելույթի ժամանակ Մանուկյանը հայտարարեց, որ պատահական մի կրակոցի հեղինակը ոչ թե Արմեն Բիլյանն է, որին մեղադրում են ոստիկանի սպանության մեջ, այլ Էդվարդ Գրիգորյանն է, իսկ բանկոմատը բացել է Մխիթար Ավետիսյանը.



«Պատահական կրակոցով ձեռքից վիրավորված մարդը, որը հետո արյան վարակով մահացավ, այդ պատահական կրակոցի հեղինակը իմ սիրելի ընկեր Էդվարդ Գրիգորյանն է, որի համար պատժվում է Արմեն Բիլյանը։ Բանկոմատը բացելու խնդիր, մեր սիրելի ընկեր Մխիթար Ավետիսյանն է։ Տղաների խափանման միջոցը փոխված է, բոլորը պիտի դուրս գան ի շահ պետության»։



Մինչդեռ Մխիթար Ավետիսյանն ու Էդվարդ Գրիգորյանը մեզ հետ զրույցում հերքեցին Մանուկյանի հայտարարությունը։ Ավետիսյանը նշեց, որ արված հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը։



**Աննա Պապիկյան**