Տասնյակ քաղաքացիներ եկել են քաղաքապետարան՝ աջակցելու Փոստանջյանին (տեսանյութ)

Տասնյակ քաղաքացիներ եկել են քաղաքապետարան՝ աջակցելու Փոստանջյանին (տեսանյութ)
Այսօր Երեւանի քաղաքապետարանի ավագանին քաղաքապետ է ընտրելու, առաջադրված միակ թեկնածուն «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն է։ Այս պահին տասնյակ քաղաքացիներ հավաքվել են քաղաքապետարանի դիմաց՝ իրենց աջակցությունը հայտնելու միակ թեկնածուին։



Հորդառատ անձրևի պատճառով Փոստանջյանը նրանց հրավիրեց ներս, այժմ նա իր համակիրների հետ նախամուտքում սպասում է։ Հիշեցնենք, որ ավագանու «Ելք» եւ ՀՀԿ խմբակցությունները հայտարարել են, որ թեկնածու չեն առաջադրելու եւ չեն մասնակցելու այսօրվա նիստին։



**Աննա Պապիկյան**



![](https://scontent.fevn1-1.fna.fbcdn.net/v/t1.15752-9/37178562_2139486999644335_1292486758948143104_n.jpg?_nc_cat=0&oh=4dbac33044dca7620b9af5efc58488a6&oe=5BE4C8FC)



![](https://scontent.fevn1-1.fna.fbcdn.net/v/t1.15752-9/37243099_2139486986311003_8285792345564119040_n.jpg?_nc_cat=0&oh=fc5227409925a1c565800c2bda4da02f&oe=5BD2AF23)



![](https://scontent.fevn1-1.fna.fbcdn.net/v/t1.15752-9/37249027_2139486976311004_2956096260349624320_n.jpg?_nc_cat=0&oh=b7e4261bdbd878901f09fd7f9e87ae8c&oe=5BCAE013)