Կհասնեն մինչև օֆշո՞ր

Կհասնեն մինչև օֆշո՞ր
Մեր տեղեկություններով վարչապետի հանձնարարականով արդեն մի քանի օր է ստուգումներ են սկսել ԴԱՀԿ-ում, որի բացահայտումների կծիկը կարող է հասնել մինչեւ ԴԱՀԿ նախկին պետ, Սերժ Սարգսյանի ամենամտերիմ Միհրան Պողոսյանին, ով ներկայումս ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր է։



Ուշագրավ է, որ երեկ լրագրողների հետ զրույցում Պողոսյանը չբացառեց օֆշորային գործի վերաբացման հնարավորությունը՝ միեւնույն ժամանակ հայտնելով, որ ինքը մտավախություններ չունի․«Եթե նոր իշխանություններն անհրաժեշտ կգտնեն վերաբացել այդ գործը, կաջակցեմ և բոլոր փաստերը կներկայացնեմ», ինքնավստահ հայտարարել է նա։