Կիմ Չեն Ընը գնացել է կարտոֆիլի ֆերմա՝ Մայք Պոմպեոյի հետ հանդիպման գնալու փոխարեն

Կիմ Չեն Ընը գնացել է կարտոֆիլի ֆերմա՝ Մայք Պոմպեոյի հետ հանդիպման գնալու փոխարեն
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը չի հանդիպել ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ, ում Հյուսիսային Կորեա էր մեկնել նրա հետ հանդիպելու եւ Կորեական թերակղզու ապամիջուկայնացման հարցը քննարկելու համար։ Դրա փոխարեն, ինչպես հայտնում է Sky News-ը, նա գնացել է երկրի կարտոֆիլի ֆերմաներից մեկը՝ տեսչական ստուգում անցկացնելու։ Նշենք, որ Պոմպեոն Փհենյանում էր հուլիսի 6-7-ին։ Այդ օրերին Փհենյանը պաշտոնապես չէր հայտնում, թե որտեղ է Կիմը, սակայն վերջին պահին հրապարակվեց հոդված այն մասին, որ նա այցելել է Սամջյոնի կարտոֆիլի ֆերմա։