Բրիտանական Էյմսբերիում «Նովիչոկով» թունավորված կինը մահացել է

Բրիտանական Էյմսբերիում «Նովիչոկով» թունավորված կինը մահացել է
Բրիտանական Էյմսբերի քաղաքում օրեր առաջ «Նովիչոկ» նյարդակաթվածային նյութով թունավորված բրիտանացի երկու քաղաքացի մահացել են։ Այս մասին հայտնում է Սքոթլանդ Յարդը։ Խոսքը 44-ամյա Դոն Ստենջերսի մասին է։ Չարլի Ռոուլիի՝ մյուս տուժածի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։



Նշենք, որ նրանք հայտնաբերվել էին անգիտակից վիճակում դեռ հունիսի 30-ին։



Հիշեցնենք, որ «Նովիչոկ» նյութով էին թունավորվել նաեւ նախկին հատուկ գործակալ Սերգեյ Սկրիպալն ու նրա դուստրը՝ Յուլյան։ Բրիտանական ոստիկանությունը շարունակում է հետաքննությունը։