Թերեզա Մեյն արձագանքել է «Բրեքսիտի» հարցերով նախարարի հրաժարականին

Թերեզա Մեյն արձագանքել է «Բրեքսիտի» հարցերով նախարարի հրաժարականին
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն ընդունել է իր կառավարության` «Բրեքսիտի» հարցերով նախարար Դեւիդ Դեւիսի հրաժարականը։ Այս մասին հայտնում է The Guardian պարբերականը։



Վարչապետ Մեյը նաեւ ներկայացրել է «Բրեքսիտի» գործընթացի մանրամասն պլանը, որը քննարկվել է կառավարությունում։ Նա նաեւ ափսոսանք է հայտնել, որ նախարար Դեւիսը որոշել է լքել կառավարությունը այն ժամանակ, երբ ահռելի աշխատանք է իրականացվել ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պրոցեսի անցնցում ընթացքն ապահովելու համար եւ մնացել է ընդամենը 8 ամիս այն ավարտին հասցնելու համար։



Նշենք, որ Դեւիսն իր հեռացումը հիմնավորում է վարչապետի հետ ունեցած սկզբունքային տարաձայնություններով։