Բելգիայում միջուկային ռեակտորի վրա թերություն է նկատվել

Բելգիայում միջուկային ռեակտորի վրա թերություն է նկատվել
Engie-Electrabel օպերատոր ընկերությունը հայտարարել է, որ Վալոնիայի «Թիանժի» ատոմակայանի 3-րդ միջուկային ռեակտորի վրա թերություն է հայտնաբերել։



Այս մասին հայտնում է Le Soir-ը։



Ստուգման ժամանակ մասնագետները հայտնաբերել են, որ հինգհարկանի զրահապատ բունկերի առաստաղի բետոնի տեխնիկական նկարագրի մեջ բացասական փոփոխություն է եղել։ Մասնագետները կարծում են, որ այս անոմալիան կապված է ռեակտորի վրա հայտնված թերության հետ եւ կարող է ազդել կոնստրուկցիայի ընդհանուր ամրությանը։