Լոնդոնում Էյմսբերիի թունավորման գործով արտակարգ խորհրդակցություն կանցկացվի

Լոնդոնում Էյմսբերիի թունավորման գործով արտակարգ խորհրդակցություն կանցկացվի
Միացյալ Թագավորության ՆԳ նախարար Սաջիդ Ջավիդը արտակարգ խորհրդակցություն կանցկացնի, կապված Էյմսբերիում տեղի ունեցած թունավորման դեպքի հետ։ Այս մասին հայտնում է Press Association-ը։ Հիշեցնենք, որ Էյմսբերիում մեկ կին եւ մեկ տղամարդ, 40-45 տարեկան հասակում, թունավորվել էին «Նովիչոկ» անունը կրող նյարդակաթվածային նյութով։



Հիշեցնենք նաեւ, որ այս նյութով թունավորվել էին նաեւ նախկին հատուկ գործակալ Սերգեյ Սկրիպալն ու նրա դուստրը՝ Յուլյա Սկրիպալը։ Նշենք, որ միջադեպը կհետաքննի Սքոթլանդ Յարդը։