Ռուսաստանն ու Չինաստանը համատեղ տիեզերակայան կկառուցեն

Ռուսաստանն ու Չինաստանը համատեղ տիեզերակայան կկառուցեն
Չինական պատիվրակությունը բանակցություններ կվարի ռուսական «Ռոսկոսմոս» գործակալության ներկայացուցիչների հետ՝ համատեղ տիեզերակայան կառուցելու հետ կապված։ Այս մասին հայտնում է Chinhua լրատվական գործակալությունը։ Չինական պատվիրակությունը Մոսկվա կժամանի այս  շաբաթվա վերջին։ Նշվում է, որ չինական կողմը մտադիր է բազմամոդուլ տիեզերակայան կառուցել եւ հետաքրքրված է երկարատեւ տիեզերական թռիչքներ իրականացնելու ռուսական փորձով։ Նշենք սական, որ Պեկինը չունի մի շարք առանցքային նշանակության տեխնոլոգիաներ, որոնք կփորձի ստանալ ռուսական կողմից։