ԱԱԾ-ն Սերժի Վաչոյին սկզբում կասկածում էր «իշխանությունը յուրացնելու», ապա «ապօրինի հարստացման» մեջ

ԱԱԾ-ն Սերժի Վաչոյին սկզբում կասկածում էր «իշխանությունը յուրացնելու», ապա «ապօրինի հարստացման» մեջ
Երեկ ԱԱԾ-ն «մեծ շուքով» կազմակերպեց ԱԱԾ կադրային ռեզերվում գտնվող գեներալ-մայոր Վարագան Ղազարյանի ձերբակալությունը, ով հանրությանն առավել հայտնի է Սերժի Վաչո անվամբ, քանի որ եղել է Սերժ Սարգսյանի թիկնազորի պետը։ ԱԱԾ-ն նրան բերման է ենթարկել ապօինի հարստացման կասկածանքով, ինչպես նշված է ԱԱԾ պաշտոնական հաղորդագրության մեջ։ Բայց զարմանալի է, որ Վաչագան Ղազարյանը, ըստ ԱԱԾ պաշտոնական կայքում նշված հոդվածի, այսօր մինչև օրվա կեսը կասկածվում էր լրիվ այլ հանցագործություն կատարելու մեջ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 301.1 հոդվածով, այն է՝ **Հանրապետության նախագահին, Ազգային ժողովին, կառավարությանը, սահմանադրական դատարանին պարտադրելու միջոցով իշխանությունը յուրացնելը։** Սակայն օրվա երկրորդ կեսին Սերժի Վաչոյի «քրեական ոդիսականը» փոխվեց։ Նա արդեն սկսեց կասկածվել ՀՀ քրեական օրենսգրքի 310.1 հոդվածով, այն է՝ ապօրինի հարստացումը։ Բայց ԱԱԾ-ն դեռ առավոտյան ապօրինի հարստացման կողքին իշխանությունը բռնազավթելու հոդվածն էր նշել։ Սա խոսում է ԱԱԾ-ի ռելիզ տարածողների կա՛մ անփութության, կա՛մ Քրեական օրենսգրքի հոդվածները շփոթելու մասին։







**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**