Առարկայանում է չին-եվրոպական առևտրային և ներդրումային համաձայնագիրը

Առարկայանում է չին-եվրոպական առևտրային և ներդրումային համաձայնագիրը
Պեկինում ընթանում են Եվրամիության և Չինաստանի բարձրաստիճան տնտեսական և առևտրային երկխոսության բանակցությունները: Այս մասին հայտնում է Euronews-ը։ Կողմերը հայտարարել են, որ մոտ են համաձայնության ներդրումային պայմանագիր կնքելուն։ Չինաստանի փոխվարչապետ Լիու Հենը նշել է, որ ԵՄ-ն եւ Չինաստանը նաեւ համատեղ հայտարարել են, որ դեմ են պրոտեկցիոնիզմի քաղաքականությանը և կողմ արտահայտվել գլոբալ բազմակողմանի առևտրային համակարգի զարգացմանը:



Նա նաեւ ասել է, որ առարկայանում է նաեւ Պեկին-Բրյուսել ներդրումային համաձայնագիրը։ Չինաստանը հույս ունի, որ Եվրամիությունը հստակ քայլեր կձեռնարկի դեպի Չինաստան եվրոպական արտահանման սահմանափակումները մեղմացնելու ուղղությամբ: Իր հերթին Եվրամիության ներկայացուցիչը կոչ է արել Չինաստանին ուշադրություն դարձնել պողպատագործության ոլորտի խնդիրներին: Մասնագետները կարծում են, որ ԱՄՆ կողմից կիրառվող նոր մաքսային բարձր դրույքաչափերը որոշ գործընկերների հանդեպ, խթան է հանդիսացել, որպեսզի Պեկինն ու Բրյուսելը հայտնվեն բարիկադի նույն կողմում եւ փորձեն մեկտեղել իրենց ուժերը ԱՄՆ սանձազարեծած առեւտրային պատրեազմին դիմագրավելու համար։