Եղանակը Հայաստանում

Եղանակը Հայաստանում
_**Հանրապետության տարածքում`**_



Հունիսի 23-ին առանձին շրջաններում, 24-25-ը հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:



Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ:



Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով:



_**Երևան քաղաքում`**_



Հունիսի 23-ին երեկոյան ժամերին և գիշերը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, 24-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: