Զբոսաշրջիկներին տեղեկատվություն են տրամադրում (տեսանյութ)

Զբոսաշրջիկներին տեղեկատվություն են տրամադրում (տեսանյութ)
Հունիսի 16-ից Հանրապետության հրապարակին կից Գարեգին Նժդեհի այգում գործում է Երևանի տեղեկատվության աջակցության և սպասարակման կենտրոնը։ Այն գործում է քաղաքապետարանի զբոսաշրջության վարչության վերահսկողության ներքո։ Նպատակը քաղաքացիներին և Հայաստան ժամանած զբոսաշրջիկներին տեղեկատվություն տրամադրելն է․



«Երևանում զբոսաշրջային տեղեկատվական և քաղաքացիների սպասարկման առաջին կետը բացվել է 2018 թվականի հունիսի 16-ին, մեր նպատակն է հիմնականում օգնել Երևան քաղաքի բնակիչներին իրենց տարբեր խնդիրների դեպքում և զբոսաշրջիկներին որոշակի աջակցություն տրամադրել։ Օրինակ` եթե զբոսաշրջիկները չեն կարողանում գտնել համապատասխան վայրը, տրամադրում ենք քարտեզներ, մանրամասն բացատրում, թե որ ուղղությամբ պետք է գնան»,- մեզ հետ զրույցում ասաց աշխատակցուհիներից մեկը։



Հարցրինք, թե եղե՞լ է դեպք, որ քաղաքացիները սոցիալական հարցերով դիմեն․



«Դեռ դեպք չի եղել, որ սոցիալական հարցերով դիմեն, մի քանի անգամ մոտեցել են հարկերի և կարմիր գծերի հետ կապված խնդիրներով, որոշ չափով տեղեկատվություն տրամադրում ենք»։



Մանրամասն՝ տեսանյութում