Մանվել Գրիգորյանն իր կոռուպցիոն դրսեւորումներով երեւի էս երկրի հարյուրյակի մեջ էլ չի մտնում (տեսանյութ)

Մանվել Գրիգորյանն իր կոռուպցիոն դրսեւորումներով երեւի էս երկրի հարյուրյակի մեջ էլ չի մտնում (տեսանյութ)
ԱԺ ՀՀԿ խմբակցությունը լքած պատգամավոր Արթուր Գևորգյանը շատ վատ է վերաբերվում նրան, ինչ տեսել է ԱԱԾ-ի բացահայտումներում Մանվել Գրիգորյանի հետ կապված։ **Hraparak.am**-ի հարցին՝ Մանվել Գրիգորյանը միայնակ կարո՞ղ էր անել այդ ամենը, թե՞ երկրի ղեկավարությունը տեղյակ է եղել, Գևորգյանն ասաց․ «Կարծում եմ, որ Մանվել Գրիգորյանը միակ մարդը չի, որ նման պատմության մեջ կհայտնվի։ Նախկինում էլ են եղել նման բացահայտումներ, բայց երբևիցե նման արձագանքի չի արժանացել, որովհետև երևի թե ներքին կարգով որոշում է եղել, որ չընդլայնվել»։



Նա նաև նշեց, որ առանց վերեւների իմացության հնարավոր չէր, որ Մանվել Գրիգորյանն «ուտեր»․ «Շատերն են մեղքերի տակ, ասեմ ավելին՝ Մանվել Գրիգորյանն իր կոռուպցիոն դրսեւորումներով երեւի էս երկրի հարյուրյակի մեջ էլ չի մտնում»:



Հարցին՝ ինքը չի մեղադրո՞ւմ նախկին իրավապահներին, Արթուր Գեւորգյանը պատասխանեց. «Դե, հիմա, ինձ թվում է ունեցել են թույլտվություն բռնելու՝ բռնել են, էն ժամանակ չեն ունեցել, բայց որ ինֆորմացիային տիրապետել են, ճիշտ է»:



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**