Որն է լավագույն ֆիլմը՝ ըստ MTV Movie Awards-ի

Որն է լավագույն ֆիլմը՝ ըստ MTV Movie Awards-ի
«Սեւ պանտերա» ֆիլմը ճանաչվել է որպես լավագույն ֆիլմ MTV Movie Awards վարկածով։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Այս անվանակարգում մրցում էին նաեւ «Հրաշք կինը», «Վրիժառուները՝ անսահմանության պատերազմը», «Նա» եւ «Թռչող աղջիկները» ֆիլմերը։



«Այն ոչ միայն ֆիլմ է «գունավոր երեխաների» մասին, այլ ֆիլմ է բոլորի մասին։ Այն ունիվերսալ ֆիլմ է, եւ ես մտադիր եմ այն հասցնել բոլորին ու յուրաքանչյուրին»,- մրցանակաբաշխության ժամանակ հայտարարել է դերասան Մայքլ Բ․ Ջորդանը։



Լավագույն սերիալ է ճանաչվել «Շատ տարօրինակ գործերը», որը նույնիսկ իր ռեյտինգով գերազանցել է «Գահերի խաղին», «Ինչուի 13 պատճառները» եւ «Ռիվերդեյլ» սերիալներին։