ԵԿՄ-ն 20 տարուց ավելի ՊՆ-ից զինվորական պիտույքներ է ստացել․ Արծրուն Հովհաննիսյանի պարզաբանումը (տեսանյութ)

ԵԿՄ-ն 20 տարուց ավելի ՊՆ-ից զինվորական պիտույքներ է ստացել․ Արծրուն Հովհաննիսյանի պարզաբանումը (տեսանյութ)
«ԵԿՄ-ն արդեն շուրջ 20 եւ ավելի տարիներ դիմում է ՊՆ-ին եւ ստանում է տարբեր տեսակի պիտույքներ։ Ապրիլյան պատերազմի ժամանակ եղել են կամավորական խմբեր, եղել են Արցախում եւ պաշտպանության բանակի պաշտոնական մատակարարման վրա են եղել, այսինք ՝ստացել են սնունդ, հանդերձանք եւ այլն։ Հիմա, կոնկրետ, այս երկու ճանապարհներից ո՞ր մի մասի պիտույքի, սնունդի մասին է խոսքը, որը գտել են, չեմ կարող ասել, դա ցույց կտա քննությունը»։



Այս մասին այսօր կառավարության արտահերթ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Պնախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին պատկանող պահեստներից հայտնաբերված զինվորի համար նախատեսված «տուշոնկաներին», պիտույքներին։



Խոսելով նույն վայրից հայտնաբերված զենք-զինամթերքի մասին՝ Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես իրավասու չեմ նման հարցերին պատասխանել, կա քննություն, որը ցույց կտա։ Նվիրաբերված իրերի եւ առարկաների վերաբերյալ ոչինչ չեմ կարող ասել»։



**«Հրապարակ»**-ի հարցին՝ ԵԿՄ-ն հաշվետվություն չի՞ ներկայացնում, թե ինչ է արել ստացված ապրանքը, Պնախարարի մամուլի խոսնակը նշեց, որ ներկայացնում են․ «Հաշվետվություն տրվում է, եթե քննող մարմինը կպարզի, որ էսքանից էսքանը յուրացվել է, կպարզվի, որ կեղծել են»։



_Մանրամասները՝ տեսանյութում։_



**Աննա Պապիկյան**