Ես չեմ կարծում, որ միայն պարոն Գրիգորյանն է, որ պետք է պատասխան տա այս ամենի համար (տեսանյութ)

Ես չեմ կարծում, որ միայն պարոն Գրիգորյանն է, որ պետք է պատասխան տա այս ամենի համար (տեսանյութ)
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը, այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին անդրադառնալով ԱԱԾ-ի հրապարակած տեսանյութին, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի վերաբերյալ, ասաց, որ իրենք, բնականաբար, ամենախիստ կերպով դատապարտում են։



«Երկու շեշտադրում եմ ուզում անել։ Ապրիլյան պատերազմի օրերին Հայաստանում մենք ունեցել ենք ոստիկանություն, ազգային անվտանգության ծառայություն, պաշտպանության նախարարություն, մարմիններ, որոնք համակարգել են և՛ օգնություն ստանալը, և՛ այն բաշխելը։ Եվ ես չեմ կարծում, որ միայն պարոն Գրիգորյանն է, որ պետք է պատասխան տա այս ամենի համար»,-ասաց Մարուքյանը։



Նույն խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն էլ ասաց, որ ինքը վստայ է՝ մենք նման տեսարանների էլի ենք ականատես լինելու այլ անձանց մոտ, քանզի միայն Մանվել Գրիգորյանը չէ։



Մանրամասն՝ տեսանյութում։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**