Կարեն Գրիգորյանի մեկնած հաշտության ձեռքը նորից մնաց օդում

Կարեն Գրիգորյանի մեկնած հաշտության ձեռքը նորից մնաց օդում
Այսօր առավոտյան Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը իր հակառակորդներին հրավիրել էր հաշտության նստարանի մոտ՝ միմյանց ձեռքը սեղմելու և հաշտվելու։



Հանդիպումը պետք է տեղի ունենար ժամը 10-ին։ Կարեն Գրիգորյանն իր ասած ժամին այնտեղ էր, բայց ոչ ոք այդպես էլ չեկավ նրա հետ հաշտվելու։ Մոտ կես ժամ սպասելուց հետո քաղաքապետը վերադարձավ քաղաքապետարան՝ հորդորելով հավաքվածներին՝ գնալ տուն և հանգստանալ։



Նա իր հակառակորդներին ևս մեկ շանս տվեց՝ մեկ անգամ ևս իրեն հանդիպելու և հաշտության նստարանին ձեռք սեղմելու համար։



Հիշեցնենք, որ Գրիգորյանը երեկ էլ էր նույն առաջարկով գնացել այդ հաշտության նստարան մոտ՝ հույսով, որ կգան իր հետ հաշտվելու, բայց չեկան։ Փաստորեն, երկու անգամ քաղաքապետի մեկնած հաշտության ձեռքը մնում է օդում։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**