Եվրահանձնաժողովի նախագահին մեղադրում են կոռուպցիայի մեջ

Եվրահանձնաժողովի նախագահին մեղադրում են կոռուպցիայի մեջ

Ֆրանսիական «Հայրենասերներ» կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոն հայտարարել է, որ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆեն դեր Լյայենը կոռուպցիոն գործերի մեջ է թաթախված։

Սոցկայքային իր էջում նա այս կերպ արձագանքել է Liberation թերթում հրապարակված այն հոդվածին, որտեղ ասվում է, որ ֆոն դեր Լյայենը հովանավորչություն է ցուցաբերել եւ իր կուսակից Մարկուս Պիպերին պաշտոնի է նշանակել Եվրահանձնաժողովում։ Ըստ հաղորդման, ֆոն դեր Լյայենը հատուկ ստեղծել է փոքր եւ միջին գործարարության բանագնացի պաշտոնը, որպեսզի այդ  պաշտոնին դնի իր կուսակցին։

Ֆիլիպոն նշել է, որ Եվրամիությունը իրականում իրենից ներկայացնում է խորապես կոռումպացված համակարգ, որն ահռելի գումարներ է ստանում եւ լայն լիազորություններ ունի, սակայն չունի զսպման եւ հակակշռման մեխանիզմներ։ Ֆրանսիացի քաղաքական գործիչը նաեւ կոչ է արել Ֆրանսիային լքել Եվրամիությունը։