Փաշինյանը Պուտինի հետ հանդիպումը գնահատում է հոյակապ (տեսանյութ)

Փաշինյանը Պուտինի հետ հանդիպումը գնահատում է հոյակապ (տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Մոսկվայում կհանդիպի նաև ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին։ Այս մասին նա այսօր հայտարարեց Մոսկվայի հայկական եկեղեցու բակում՝ պատասխանելով **Hraparak.am**-ի հարցին։



Թե ինչ օրակարգով են հանդիպելու, Փաշինյանն ասաց․ «Հայ-ռուսական հարաբերությունների օրակարգով։ Նաև ծանոթանալու, ճանաչողական նպատակ ունի»։



Մեր այն հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Պուտինի հետ հանդիպումը, Փաշինյանն ասաց՝ հոյակապ։ Նա նաև տեղեկացրեց, որ կամփոփի ինքն այս այցը։ Թերևս այցի ամփոփումը տեղի կունենա օդանավում, Մոսկվայից վերադառնալիս։



Նիկոլ Փաշինյանին այդ ընթացքում փորձում էին մոտենալ Մոսկվայի հայ-համայնքի ներկայացուցիչները, ողջունել նրան, լուսանկարվել հետը։



Այս պահին Նիկոլ Փաշինյանը գտնվում է Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը, որտեղ մասնակցում է ճաշի, դրանից հետո ամենայն հավանականությամբ կմեկնի Մեդվեդևի հետ հանդիպմանը, ապա կմասնակցի Ֆուտբոլի աշխարհի առաջնության հանդիսավոր բացման արարողությանն ու կվերադառնա Երևան։



Մանրամասները՝ տեսանյութում։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**