Ուկրաինական «Նաֆտոգազը» նախազգուշացրել է «Հյուսիսային հոսք-2»-ի անդառնալի հետևանքների մասին

Ուկրաինական «Նաֆտոգազը» նախազգուշացրել է «Հյուսիսային հոսք-2»-ի անդառնալի հետևանքների մասին
«Հյուսիսային հոսք-2»-ի իրականացումը կբերի անդառնալի հետեւանքների Եվրոպայի համար։ Այս մասին հայտարարել է ուկրաինական «Նաֆտոգազ» ընկերության բիզնեսի զարգացման դեպարտամենտի ղեկավար Յուրի Վիտրենկոն՝ համապատասխան գրառում կատարելով իր ֆեյսբուքյան էջում։ Վիտրենկոն մանրամասնել է, որ նախագիծը խախտում է եվրոպական օրենսդրությունը եւ հետագայում կամաց-կամաց կոչնչացնի եվրոպական գազային շուկայում մրցակցությունը, քանի որ «Գազպրոմը» չի խորշի գազային շանտաժի դիմելու։



Ուկրաինացի գազային ոլորտի բարձրաստիճան պաշտոնյան հիշեցրել է, թե ինչպես 2009-ին Գերմանիան ճնշում էր գործադրում Կիեւի վրա, որպեսզի վերջինս ստորագրի գազային համաձայնագիրը, առանց մանրամասները ուսումնասիրելու, քանի որ նրանց ձեռնտու էր, որ ռուսներն ասել էին, թե համաձայնագիրը համապատասխանում է եվրոպական կանոնների հետ։ Սակայն, ըստ Վիտրենկոյի, կյանքը ցույց տվեց, որ այդ համաձայնագիրը որեւէ աղերս չունի եվրոպական կանոնների հետ։